1628 դիտում
18:50 12-07-2021
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
Հուլիսի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:
Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն:
Արթուր Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագչի հարցը:
Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:
Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1322 դիտում
16:04 16-08-2022
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ
1252 դիտում
12:47 23-05-2022
Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ
2721 դիտում
12:39 21-05-2020
Արթուր Թովմասյանն ընտրվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»