16586 դիտում
22:46 12-07-2021
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 30–ամյա վարորդը Chevrolet Niva-ով մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արթուր Թունանյանը իր վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոոտուց, մի քանի պտույտ գորվելով՝ հայտնվել ճանապարհի աջ մասում առկա դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Թունանյանը, ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Ա. Գրիգորյանն ու 4-ամսական Վարդան Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվ է գործել Գորիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+