211652_close_icon
views-count1454 դիտում article-date 14:25 13-07-2021

ԱԻ նախարարի պաշտոնակատարը ստորաբաժանումների անձնակազմերի հետ հանդիպումների շարքը սկսել է Բժշկական ապահովման վարչությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անձամբ ծանոթանալ յուրաքանչյուրի աշխատանքի բնույթին, առաջին ձեռքից տեղեկանալ խնդիրների մասին և, ըստ անհրաժեշտության, տալ հանձնարարականներ, կամ երախտագիտություն հայտնել կատարված աշխատանքի համար:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը որոշել է հանդիպել ԱԻՆ ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

Մեկնարկը տրվեց Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչություն այցով: Նախարարն աշխատանքային մի քանի հարցեր առաջ քաշեց, անձնակազմից հետաքրքրվեց մտահոգող խնդիրներից՝ նշելով, որ կառուցողական աշխատանքի կողմնակից է, պատրաստ է լսել յուրաքանչյուրի դիրքորոշումը:

Բուժապահովման վարչությունը շարունակում է ծանրաբեռնված ծառայություն իրականացնել. ինտենսիվ կերպով ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Այսօրվա դրությամբ փրկարար ծառայողների 35.5, իսկ ընդհանուր համակարգի 30 տոկոսն արդեն պատվաստվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր