2110 դիտում
21:47 13-07-2021
Հրաժարական է տվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը
Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Գերագույն ռադան կքննարկի դիմումը հուլիսի 15-ին:
Ինքը՝ Ավակովն, այսօր Ռովենի մարզում է, որտեղ տեղի են ունեցել ՆԳՆ լայնածավալ զորավարժություններ:
Տեղեկությունը հաստատվել է ՆԳՆ մամուլի ծառայության կողմից:
«Համաձայն Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի` ես դիմում եմ ներկայացրել ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու մասին: Շնորհակալություն ՆԳՆ թիմին՝ տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն յուրաքանչյուր սպային, շարքայինին և քաղաքացիական ծառայողին: Պատիվ ունեմ»,- մեջբերում է Ավակովին ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Նմանատիպ նյութեր
1568 դիտում
12:27 09-03-2014
Արսեն Ավակովը պաշտոնից ազատել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՆԳ նախարարին
1149 դիտում
14:14 19-09-2014
Արսեն Ավակովը հայտարարել է ՆԳՆ-ի կազմում միլիցիայի փոխարեն ոստիկանություն ստեղծելու մտադրության մասին
Այս բաժնից
589 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
520 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
943 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը