211652_close_icon

Պերեսը դատի կտա El Confidencial թերթին՝ սկանդալային հրապարակման համար

views-count1900 դիտում article-date 18:47 14-07-2021
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է դատի տալ իսպանական El Confidencial թերթին:
 
Գործարարը պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ դատական հայց կներկայացնի թերթի և լրագրող Խոսե Անտոնիո Աբելանի դեմ՝ ձայնագրությունների հրապարակման համար, որտեղ Պերեսը քննադատել և վիրավորել էր Իկեր Կասիլյասին, Կրիշտիանու Ռոնալդուին, Ժոզե Մոուրինյոյին, Ռաուլին և այլ անձանց:
 
Համապատասխան փաստաթղթերը Պերեսն արդեն փոխանցել է իր փաստաբաններին:

Նմանատիպ նյութեր