211652_close_icon
views-count1807 դիտում article-date 09:13 15-07-2021

Բլինքենը հորդորել է Փաշինյանին շարունակել ժողովրդավարական բարեփոխումները․ «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է մամլո հաղորդագրություն ԱՄՆ-ի պետքարտուղարի ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի մասին, ուր մասնավորապես ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքարտուղարը սրտանց շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած ընտրությունների կապակցությամբ»:

Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարծիքով այս ընտրություններում հիմնականում հարգվել են ընտրողների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իսկ մրցակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել: Պետքարտուղարը նաև հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները:

Բլինքենը նաև կարևորել է ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ներքո գործընթացին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանտևական քաղաքական կարգավորմանը: Նա հորդորել է Հայաստանին կառուցողականը ներգրավվածություն ցուցաբերել ԵԱՀԿ-ի շրջանակում:

«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանից բոլոր հայ կալանավորվածներին շուտափույթ Հայաստան վերադարձնելուն»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նմանատիպ նյութեր