211652_close_icon
views-count1742 դիտում article-date 22:52 15-07-2021

ՀՀ զինվորական դատախազը հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2021թ.հուլիսի15-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալուզորակոչի կազմակերպման գործընթացին:

ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառությամբ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն արտահայտվել:

Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև կենտրոնական հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանը, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել բժիշկ-մասնագետների հետ:

Զինվորական դատախազին զեկուցվել է, որ առկա են կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով զորակոչիկներին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ վերադարձնելու դեպքեր:Այդ կապակցությամբ վերջինս հանձնարարել է վեր հանել պատճառները և զեկուցել:

Ելնելով վիճակահանության,բժշկական հետազոտությունների ընթացքից, դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացի կազմակերպչական մակարդակն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

Կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նաև զորակոչիկներին, հետաքրքրվել զորակոչի ընթացքում իրենց հետ տարվող գործընթացների վերաբերյալ նրանց կարծիքներով:

Այցի վերջում Վահե Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել երիտասարդներին՝ վստահեցնելով, որ զորակոչիկների պատշաճ ծառայությունը, այդ ընթացքում նրանց իրավունքների պաշտպանությունըլինելու է զինվորական դատախազության առաջնային ուշադրության կենտրոնում:
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր