211652_close_icon
views-count13861 դիտում article-date 22:08 16-07-2021

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզի 85-ամյակին ընդառաջ՝ նախկին սանը և բարեգործական հիմնադրամն իրականացրել են հերթական բարեգործական ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 16-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 1 մանկապարտեզում տոնական տրամադրություն էր: Այս տարի նշվելու է մանկապարտեզի 85-ամյակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տոնին ընդառաջ՝  հերթական անգամ սպորտային գույքով մանկապարտեզն համալրելու տեսքով իրենց բարեգործությունն են իրականացրել  «Հելեն Մեդ» բժշկական կենտրոնը և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամը:

Նախկինում՝  2012-14 թթ նույնպես իրականացվել են բարեգործական ծրագրեր, վերանորոգվել է մանկապարտեզի  մեծ մասը:

«Հելեն Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը նշեց, որ, լինելով նշված մանկապարտեզի նախկին սան, բարեգործությունները շարունակական են լինելու և առաջարկեց  քաղաքապետարանի հետ համատեղ ներդրմամբ լուծել նաև մանկապարտեզի  ներքնակների հարցը:

Լուսանկարները և տեսանյութը՝  Էդիկ Սիմոնյանի
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր