56718 դիտում
23:44 16-07-2021
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 34-ամյա ծառայողը Opel-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա 8 վիրավոր, որոնց մեջ են նրա ընտանիքի անդամները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 34-ամյա Արեն Մ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արեն Մ.-ն ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 31-ամյա Տաթև Մ.-ն, 7-ամյա Եվա Մ.-ն, 3-ամյա Հայկ Մ.-ն, 58-ամյա Զարուհի Մ.-ն, 15-ամյա Ելենա Ս.-ն, 11-ամյա Հրաչյա Ս.-ն և 32-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Սարիբեկյանն ու Հարություն Մարգարյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Բ. Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արեն Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորները նրա ընտանիքի անդամներն են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+