1670 դիտում
10:14 17-07-2021
Նոր փոփոխություն՝ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման կարգում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքի հատկացման համար տարեկան պետական տուրքը կփոխարինվի մեկանգամյա տուրքով:
Ավելին՝ պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելը երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք չի հանդիսանա: Բանն այն է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն՝ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի՝ նախկին միկրոավտոբուսների 15 տարվա և ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն, հետևաբար փոխադրողները պետք է մեծ ծավալի ներդրումներ անեն և թարմացնեն տրանսպորտային պարկը։
Այս ամենի արդյունքում կբարձրանան տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով ծախսերը։ Փոխադրողների ֆինանսական ծախսերը փոքր-ինչ մեղմելու նպատակով առաջարկվում է պետական տուրքի տարեկան վճարումը փոխարինել մեկանգամյայով: Այս մասին որոշման նախագիծը քննարկման է դրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, որը պետք է վաղուց ներդրած լիներ միասնական երթուղային ցանց:
Ինչպես տեսնում եք, միասնական երթուղային ցանցի մասին արդեն մի քանի տարի է՝ միայն խոսվում է, ոչինչ ավելին. «մահաբեր գազելները» շարունակում են գործել: Հուսանք՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած կառույցը ձևական չի մտահոգվում ուղևորափոխադրողների մասին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5189 դիտում
16:29 28-10-2021
Սոցփաթեթի հատկացման կարգում կիրականացվեն լայնածավալ փոփոխություններ
1202 դիտում
17:41 11-01-2023
Փոփոխություններ՝ սոցփաթեթի հատկացման կարգում․ 538 ուսուցիչ ևս այսուհետ կօգտվի ծառայություններից
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»