122539 դիտում
12:30 17-07-2021
Ողբերգական դեպք Լոռու մարզում․ հարազատները գիշերվանից որոնվող 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում՝ Opel-ի մեջ․ մարմինը դուրս բերելու համար ժամանել են փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր, հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։
Փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին․ որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+