211652_close_icon
views-count6313 դիտում article-date 17:31 19-07-2021

«Ունեմ տեղեկություններ՝ շաբաթ, կիրակի օրը եղել է ադրբեջանական կողմից ցանկություն՝ նորից Խոզնավարի կողմերը առաջ գալ». Թևան Պողոսյան, ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

«Ունեմ տեղեկություններ՝ շաբաթ, կիրակի օրը եղել է ադրբեջանական կողմից ցանկություն՝ նորից Խոզնավարի կողմերը առաջ գալու, բայց մի քանի նվիրյալների օգնությամբ այդ հարցերը չեզոքացվել են այնպես, որ կիրակին ավելի հանգիստ ենք ունեցել»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեղեկություն հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, տեղեկացնում է Aravot.am-ը:

Նա քննադատեց այն, որ պետական պաշտոնյաները հղում են կատարում ոչ պաշտոնական տեղեկություններին ու ասաց. «Դա անհասկանալի է ոչ միայն ներքին դաշտի համար, այլև միջազգային հանրության համար: Դրա համար կան հատուկ տեղեկություններ: Եթե այդ տեղեկությունները, պետական ինստիտուտները տրամադրում են, պետության ղեկավարը հպարտություն է ունենում ասելու, որ ունեմ այն տեսակի պետական ինստիտուտներ, որոնք կարող են ինձ տալ հավաստի տեղեկություններ: Դա ձևակերպում են՝ որպես ըստ մեր հավաստի աղբյուրների՝ համաձայն մեր ԱԱԾ, համաձայն մեր դիվանագիտական աղբյուրների, այլ ոչ թե ոչ պաշտոնական: Դա կարող եք սոցցանցերում գտնել կամ փողոցում:

Նման դեպքերում արդեն սկսում ես մտածել՝ կամ երկրի ղեկավարն ասում է՝ ժողովուրդ ջան, պետական ինստիտուտներ չունենք, որոնցից տեղեկություններ կստանամ, չգիտեմ՝ որտեղից եմ ստացել կամ նշանակում է միգուցե այլ ինստիտուտներին փորձում է ուղերձ ուղարկել: Այլ ինստիտուտներ ոնց փորձում եմ հասկանալ, դրանք չեն դասվում բարեկամների շարքերում կամ ընկերների, այլ ավելի շատ թշնամական կողմից է ուղերձ գնում, որ եթե բան ունեք անելու, այսօր արեք»:

Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր