211652_close_icon
views-count3254 դիտում article-date 12:41 20-07-2021

Որևէ շինարարություն չեմ իրականացնում. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը դատի է տվել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը դատի է տվել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Նիկողոսյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է հուլիսի 16-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:

Թումասյանը պահանջում է վնասի փոխհատուցում:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումն է, որը պարունակում է ակնհայտ զրպարտություն. «Գրառման մեջ նշվում է, թե իբր ես շինարարական աշխատանքներ եմ իրականացնում Ս. Գեւորգյան փողոցի վրա: Ո՛չ տվյալ հատվածում ո՛չ էլ Երեւան քաղաքի այլ հատվածում ես որեւէ շինարարություն չեմ իրականացնում: Այն, ինչ նշված է եղել տվյալ անձի գրառման մեջ, պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահում է պարունակում, ինչը ոչ մի աղերս չունի իմ եւ իմ գործունեության հետ»:

Թումասյանն ասաց, որ պահանջում է հերքել զրպարտությունը եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր