Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտը» պարտվեց «Շերիֆին»
Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» ընդունել էր Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-1 հաշվով։
Միակ գոլի հեղինակ դարձավ «Շերիֆի» ֆուտբոլիստ Էնրիկե Լուվանորը՝ 83-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին՝ Մոլդովայում: