211652_close_icon
views-count81983 դիտում article-date 22:02 20-07-2021

Երևանում 23-ամյա ոչ սթափ վարորդը, ով Range Rover-ով մխրճվել էր քաղաքացու ավտոտնակի մեջ, վնասելով մեկ այլ ավտոմեքենա, հիվանդանոցում գլխի հատվածում վիրակապ ստանալուց հետո եկել էր վթարի վայր. նա 1 տարով կզրկվի ավտոմեքենա վարելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է  հուլիսի 28-ին Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանի կողմից ոչ սթափ վիճակում Range Rover մակնիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 32/1շենքի թիվ 0400 ավտոտնակ մխրճված և այնտեղ կայանված  Opel մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel-ը պատկանում է նույն փողոցի բնակիչ, 40 –ամյա Հարություն Եղիյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Միքայելյանը եղել է խմածության այն աստիճանի, որ նա 1 տարի զրկվելու է ավտոմեքենա վարելու իրավունքից:

Վերջինս հիվանդանոցում բժշկական օգնություն ստանալուց և գլխին վիրակապ դնելուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում ու եկել է վթարի վայր, սակայն չէր համարձակվում մոտենալ   ու տեսնել, թե ինչեպս են փրկարարները,  ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները իր «եփած  աջափսանդալի» հետքերը վերացնում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում  Երևանի բնակիչ,  23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի)  խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել էր բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ:

Վթարի հետևանքով  1 հոգի տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ էր գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները:

Նշված գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հետաքննական խումբը՝ ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ (խմած): 

Ֆոտոլրագրողը  հայտնում էր, որ ավտոտնակի մեջ կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս էր պատճառվել: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 179+
179+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր