211652_close_icon
views-count2082 դիտում article-date 09:01 22-07-2021

Փոխվո՞ւմ է արտաքին քաղաքականության վեկտորը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գործող իշխանությունների վարքագծից ակնհայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասավորումներ են սպասվում, ավելին՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթե ոչ բացահայտ ասելու, ապա բավականին պարզ ակնարկելու։ Ասվածի լավագույն օրինակը վերջին երկու ամիսների ընթացում ՀԱՊԿ-ի դեմ սկսված գրոհն էր։ Սրան գումարած՝ հակառուսական «նվագախումբը» նոր «համերգաշրջանի» բացումն ազդարարեց՝ Ռուսաստանի դեմ քարոզչությանը հերթական թափը հաղորդելով: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացում, բնականաբար, առանցքային ներգրավվածություն ունեն ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող շրջանակները, որոնց համար ստեղծվել է բավական նպաստավոր քաղաքական «ռասկլադ», որպեսզի հանրության շրջանում հնարավոր բոլոր տարբերակներով առիթանառիթ հակառուսական արշավ իրականացնեն։

Ավելին, մեծ թափ է հավաքում արևմտյան քարոզչական ալիքը, ինչի համար «պարարտ հող» ստեղծեց նաև Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսվող 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության խոստումը, ինչը տարփողվում է ամենժամյա պարբերականությամբ: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է մասնավորաբար տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման և նմանօրինակ մի շարք այլ հարցերն առաջին պլան բերելուն զուգահեռ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ թեքել դեպի Արևմուտք՝ հանրության մեջ թեզեր շրջանառելով, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և զարգանալու համար այլ տարբերակ ուղղակի չկա։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին էլ ավելի կհստակեցվի, թե ինչ քայլեր են նախատեսվում և ինչ «ճանապարհային քարտեզով» պետք է տեղի ունենան առաջիկա զարգացումները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր