2242 դիտում
12:49 22-07-2021
282 հոգի ծանր վիճակում է, 48 հոգի՝ ծայրահեղ ծանր․ աճի տենդենցը կշարունակվի. ԱՆ փոխնախարար
Արդեն երկու օր է ունենք կորոնավիրուսի տարածման 200-ից ավելի ցուցանիշ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հաստատեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր, բայց փոքր տեմպերով. «Եթե անցած շաբաթ մենք գրանցում էինք մինչեւ 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ի սահմանը հատել ենք: Երեկ հայտարարել էինք 220 դեպք, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել: Մեր կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։
3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային բուժում: Նրանցից 282 հոգի ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր է 48 հոգի, մահվան դեպքերը երկուսն են»,- ասաց փոխնախարարը:
Նանուշյանը բնակչությանը զգոնության կոչ արեց, նաեւ կոչ արեց պատվաստվել նախքան նոր ալիքի ուժգնացումը։ Նա նկատեց, որ տարածաշրջանում վարակը լարված վիճակում է գտնվում և այն երկրներում, որտեղ պատվաստումները շատ են, մահերի թիվը քիչ է։
Լենա Նանուշյանը հայտնեց, որ օրական 5000 մարդ է պատվաստվում, սակայն Նիկոլ Փաշինյանը կոչ արեց առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների պատվաստումների թիվը։

Նմանատիպ նյութեր
4025 դիտում
11:31 25-06-2020
Ծանր վիճակում՝ 502, ծայրահեղ ծանր՝ 113, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի․ Թորոսյան
455890 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»