211652_close_icon
views-count2118 դիտում article-date 12:28 24-07-2021

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին: Գրում է Irna գործակալությանը։

Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը:

Խաթիբզադեն նաև հայտնել է Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը` Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում:

Նմանատիպ նյութեր