1849 դիտում
11:55 26-07-2021
Հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ բուժման վերաբերյալ հոգեբուժարանների միջնորդությունները և դատարանների որոշումները բավարար հիմնավորումներ չունեն. ՄԻՊ
Խիստ մտահոգիչ է շարունակում մնալ հոգեբուժարանում մարդու կամքին հակառակ կամ ոչ հոժարակամ բուժման հետ կապված պրակտիկան: Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։
Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրած դեպքերում հոգեբուժարաններում գտնվող մարդկանց հիվանդության պատմագրերը չեն պարունակել ոչ հոժարակամ (կամքին հակառակ) բուժում սկսելու իրավական հիմքեր:
Ուսումնասիրությունները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ:
Գործում է խիստ խնդրահարույց պրակտիկա, երբ հոսպիտալացման և բուժման իրազեկված համաձայնության պատշաճ ապահովման փոխարեն հոգեբուժարանը դատարան է ներկայացվում միաբնույթ միջնորդությունները տիպային «Բժշկական հանձնաժողովային եզրակացությունների» հիման վրա՝ առանց մարդու ռիսկայնության և հիվանդանոցային բուժման անհրաժեշտության վերաբերյալ պատշաճ հիմնավորումների:
Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում նրանց հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների գրառումներով:
Խիստ դատապարտելի է դատական պրակտիկան: Դատավորների մոտ ոչ միայն տարակուսանքի տեղիք չեն տալիս հոգեբուժարանների տիպային միջնորդությունները, այլև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերի հիմքում, որպես կանոն, դրվում են հոգեբուժարանների միջնորդությունների տիպային ձևակերպումները՝ առանց հիմնավորող բավարար փաստարկների:
Այդ դատական ակտերը հիմնականում տարբերվում են պացիենտների անուն-ազգանուններով և հիվանդության ախտորոշումներով: Սա էլ նշանակում է, որ ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտերը ևս տիպային, մակերեսային բնույթի են:
Մանրամասները ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցում:

Նմանատիպ նյութեր
1493 դիտում
11:26 26-10-2018
Պաշտպանի միջամտությամբ առանց հիմքերի իր կամքին հակառակ հոգեբուժարանում պահվող անձն ազատ է արձակվել
1171 դիտում
11:34 04-05-2022
Անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով․ ՄԻՊ
Այս բաժնից
673 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
721 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
709 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են