211652_close_icon
views-count2183 դիտում article-date 16:10 28-07-2021

Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանը եզրափակիչ չմտավ

Տոկիոյի օլիմպիական խաղերում, այսօր՝ հուլիսի 28 –ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ ունեցավ միայն լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը: Օլիմպիական լողավազանում նա մասնակցեց 100մ. ազատ լողաոճի որակավորման փուլին:

Երևանցի 18 –ամյա մարզուհին իր  հնարավորություններից թոյւլ հանդես եկավ, անձնական ցուցանիշից ցածր վայրկյաններ ցույց տվեց / 59.18վրկ. /, եզրափակիչ չմտավ և ավարտեց իր օլիմպիական ելույթը:

Վաղը՝ հուլիսի 29 –ին,  Հայաստանից դարձյալ մեկ մարզիկ  հանդես կգա խաղերում:  Բռնցքամարտի մրցաշարում  իր առաջին մենամարտը կանցկացնի  Արման Դարչինյանը (75 կգ): Նրա մրցակիցն  է  սլովակ Անդրեյ Սեմեզը:

Նմանատիպ նյութեր