48054 դիտում
23:55 29-07-2021
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում «արշալույսները խաղաղ չեն». պրոֆեսիոնալ կադրերին ազատում են, փոխարենը՝ ընդունում բարեկամի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանությունում «արշալույսները խաղաղ չեն»:
Ռազմական ոստիկանության պետ, վերջերս գեներալի կոչում ստացած Աշոտ Զաքարյանը, ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ պրոֆեսիոնալ կադրերի ջարդ է իրականացնում Ռազմաան ոստիկանությունում:
Այդ ջարդը հասել է արդեն Շիրակի մարզի Ռազմական ոստիկանություն:
Այսօր արդեն Գյումրու Ռազմական ոստիկանության պետ նշանակված, փոխգնդապետ Մանվել Խաչատրյանը օրեր առաջ աշխատանքից ազատել է պայմանագրային զինծառայողների, պատճառաբանելով, թե հաստիքների կրճատում է տեղի ունեցել, իսկ այսօր էլ 6 հոգու է աշխատանքից ազատել և այդ բոլոր ազատվածները Ապրիլյան քառօրյա և վերջին Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակիցներ են եղել:
Այսօր տեղեկացանք նաև, որ Մ. Խաչատրյանը իր փեսային՝ Դավիթ Սալնազարյանին նշանակել է Գյումրու Ռազմական ոստիկանությունում:
SHAMSHYAN.com զանգահարած գյումրեցիներն ասում էին. «Բա ասում էին կռվող տղերքը ըստ արժանավույն են գնահատվելու, նրաք շարունակելու են իրենց նվիրվածությամբ ծառայությունը հայրենիքին, բա ասում էին Հայաստանում էլ չկա «խնամի-բարեկամ» աշխատանքի տեղավորելու արատավոր երևույթը: Բա հիմա ո՞նց չասես՝ սա՞ էր ձեր պատկերացրած Հայաստանը: Հայրենիքի համար պատերազմեր տեսած, պրոֆեսիոնալ զինծառայողներին աշխատանքից ազատում են, խաբելով, թե կրճատումներ են, բայց տեղը բարեկամ են ընդունում:
Մենք վստահ ենք, որ հաստատ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի նրանց գործողութուններից, ինչպես որ ժամանակին տեղյակ չէին նախկին ղեկավարները ու հիմա, եթե վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը ճիշտ տեղեկացվի, հաստատ արդարացի լուծում կստանա այս խնդիրը»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետ Ա. Զաքարյանն էլ այլ ձևով է փորձում պրոֆեսիոնալ կադրերից ազատվել: Նրանց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կամ չի երկարացնում պայմանագրի ժամկետը, կամ ստիպում է, որ մի քանի ամսով գրեն, որից հետո արդեն տեխնիկայի հարց է՝ պայմանագրի ժամկետը լրացել է, դուք ազատված եք:
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն է
ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրու Ռազմական ոստիկանության պետ Մանվել Խաչատրյանն է