31355 դիտում
13:14 31-07-2021
Արմավիրի ոստիկանները օրերի ընթացքում պարզել են հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հուլիսի 30-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 25-ամյա Դավթի Մադոյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ․ Մադոյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔրՕրի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահեը, օհգտագործելը) հատկանիշներով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այս տարվա հուլիսի 19-ին «Մեծամոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ անութափոսի շրջանի հրազենային վերք» հարցականով իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված մի քաղաքացի։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը և ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին բացատրություն տալու։
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Գևորգյանն է, ով «Մեծամոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, որտեղից «Մեծամոր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Օրերի ընթացքում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ մարզային վարչության պետ Կ․ Հակոբյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ, կատարում են հսկայածավալ աշխատանքներ և պարզում են, որ Ռ․ Գևորգյանի նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողը Դ․ Մադոյանն է, ինչի կապակցությամբ էլ նրա նկատամբ հետախուզում է հայտարարվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Դ․ Մադոյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: