211652_close_icon
views-count5526 դիտում article-date 14:45 02-08-2021

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի պատմական նվաճումը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության հենացատկում Հայաստանի ներկայացուցիչ, 29-ամյա Արթուր Դավթյանը պատմական նվաճման հասավ՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
 
Հայ մարմնամարզիկը երկու ցատկերն էլ հրաշալի կատարեց, սակայն երկրորդ ցատկից հետո վայրէջք կատարելիս ոտքը գծից դուրս եկավ, ինչի պատճառով նա միավորների կորուստ ունեցավ, և դա թույլ չտվեց նրան ոսկե մեդալը վերցնել:
 
Սակայն նույնիսկ բրոնզե մեդալը հայկական մարզաշխարհի համար ֆանտաստիկ արդյունք է: Վերջին անգամ Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկները անհատական մրցաձևում մեդալ էին նվաճել դեռևս հեռավոր 1960 թվականին, երբ Ալբերտ Ազարյանը Հռոմում չեմպիոն դարձավ:
 
Այսպիսով, Արթուր Դավթյանը առաջին մեդալն է բերում Հայաստանին Տոկիոյի օլիմպիական խաղերում:
 

Նմանատիպ նյութեր