211652_close_icon
views-count33786 դիտում article-date 17:52 02-08-2021

Վրաերթ Երևանում. 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 70–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Երեկ՝ օգոստոսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամ 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Հարություն Սարդարյանը իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Անդրանիկի փողոցի թիվ 24/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 70-ամյա Սամսոն Մարտիրոսյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաեթրի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից  ժամանել է   հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ  Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր