1481 դիտում
13:57 06-08-2021
Էլեկտրոնային ծառայություններ մատուցողները ավելացված արժեքի հարկ կվճարեն
Կառավարությունն ասյօրվա նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով էլեկտրոնային ծառայության հասկացության սահմանման հստակեցումն է:
Օրինագծի նպատակն է նաև էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի հաշվարկելու և վճարելու կարգավորումների նախատեսումն է:
Հարց ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, նշելով, որ այս նախագծով կարգավորելու են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց էլեկտրոնային հարկման հետ կապված հարաբերությունները:
«Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայության պատճառով պետական բյուջեն կորցնում է միջոցներ ավելացված արժեքի հարկի գծով»,- ասաց նա:
Մասնավորապես, նախագծով առաջարկվում է.
1) սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը` հաշվի առնելով այդ ոլորտի կարգավորման մասով ներկայումս ԵԱՏՄ պայմանագրի 18-րդ հավելվածում նախատեսվող փոփոխությունները,
2) կարգավորել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը:
Նախագծով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում` մասնակի, կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ:
ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների մասով Կառավարության կողմից սահմանվում է հարկային մարմնում հաշվառման և ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով համապատասխան կարգավորումների սահմանում։ Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային մուտքերի ապահովում:
«Մենք նախագծել ենք համապատասխան էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանքը, որը հնարավորություն է տալու առանց որևէ բարդության էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում և ներկայացնել համապատասխան հաշվարկը: Այս եղանակով պոտենցիալ հարկ վճարողների հետ բանակցություններ են եղել մինչ այս փուլը ու նրանց հետ համաձայնեցված է էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները: Այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022-ի հունվարի 1-ից»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նմանատիպ նյութեր
5027 դիտում
09:59 17-03-2016
ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենայի համար ավելացված արժեքի հարկ չգանձելու օրենք է ընդունվել. «168 ժամ»
1217 դիտում
14:30 23-10-2014
Կառավարությունը 500 մլն դրամ է հատկացրել՝ ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված