211652_close_icon
views-count1772 դիտում article-date 15:16 09-08-2021

Ադրբեջանում դատապարտված ռազմագերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց․ Tert.am

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ադրբեջանում կեղծ դատավարություններով անցնող շիրակացի ռազմագերիների հարազատները:

Tert.am-ի հետ զրույցում պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Աբարդարյանը նշեց, որ պահանջում են արագ քայլեր ձեռնարկել իրենց հարազատներին վերադարձնելու համար և կոնկրետ ներկայացնել, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում։

«Իմ եղբորը և մյուսներին կեղծ դատավարության շրջանակում Ադրբեջանում դատապարտել են 6 տարվա ազատազրկման: Կյանքի, առողջության խնդիր կա: Բոլոր պատկան մարմիները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն նրանց վերադարձնելու ուղղությամբ» ,-ասաց նա:

Տիգրան Աբարդարյանը նաև հիշեցրեց, որ ռազամագրիների հարազատները պարբերաբար իրենց պահանջները ներկայացրել են թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանին: Գործընթացին աջակցելու խնդրանքով դիմել էին նաև դեսպանատներին:

«Ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր հարազատները գերեվարվել են պատերազմից հետո: Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և քայլեր ձեռնարկի»,- եզրափակեց նա:

Նմանատիպ նյութեր