211652_close_icon
views-count2102 դիտում article-date 21:32 09-08-2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ծանոթացել է նոր պարեկային ծառայության աշխատանքներին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կառավարության աշխատակազմի, արդարադատության նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների  հետ ծանոթացել է նոր պարեկային ծառայության աշխատանքներին։

«Ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին՝ Միացյալ նահանգներն հպարտությամբ աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և պարեկային ծառայողների ուսուցման աշխատանքներին։ Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը»,- գրված է դեսպանատան ֆեյսբուքյան  էջում։

Նմանատիպ նյութեր