1503 դիտում
11:36 10-08-2021
Շվեյցարիան պատրաստակամ է մնալ հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում. Շվեյցարիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Ուղերձում նշված է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ, Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի անունից մեծ հաճույքով Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, այս նշանակալի պաշտոնում Ձեզ եմ ուղղում հաջողության լավագույն բարեմաղթանքներս, ցանկանում եմ Ձեզ անձնական բարօրություն, ինչպես նաև շարունակական բարգավաճում Ձեր երկրին։
Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։ Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում։
Խնդրեմ, ընդունեք, հարգելի՛ պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր
1279 դիտում
11:04 03-10-2022
Գերմանիան մեզ համար հուսալի գործընկեր է. Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլերին
2234 դիտում
14:40 13-11-2014
Ադրբեջանի վարչակարգը ապացուցում է, որ այն հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում. Ֆրանսուա Ռոշբլուան
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին