211652_close_icon
views-count13894 դիտում article-date 14:41 13-08-2021

Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը․ սահմանվել է որսի կենդանիների ցանկը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրամանով սահմանվել է 2021-2022 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ 

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող քաղաքացիներին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն որսաշրջանի ընթացքում կիրականացի խստացված վերահսկողություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր