Հոկտեմբերի 17-ին Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ համայնքներում ընտրություններ կանցկացվեն
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի 2021թ․ օգոստոսի 12-ի N 324-Ա որոշմամբ, 2021թ․ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ բազմաբնակավայր համայնքներում նշանակվել են համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ։
Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանից։