211652_close_icon
views-count1367 դիտում article-date 16:37 16-08-2021

Ուրուգվայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ֆրանսիսկո Բուստիժոն շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում:

Նմանատիպ նյութեր