211652_close_icon
views-count1409 դիտում article-date 12:18 17-08-2021

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները վերադարձել են հանք հակառակորդի կրակոցների դադարելուց հետո. Ռուզաննա Գրիգորյան․ NEWS.am

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հակառակորդի կրակոցների պատճառով երեկ՝ օգոստոսի 16-ին, տարհանվել էին հանքավայրի տարածքից։

NEWS.am-ի հետ զրույցում ասաց GeoProMining Gold ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը պատմեց, որ տարհանվել է գիշերային հերթափոխը։

«Քանի որ կրակոցներ էին հնչում, այդ պատճառով գիշերային հերթափոխը տարհանվել է։ Ժամը 03։00-ի սահմաններում աշխատակիցները վերադարձել են հանքավայր»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին սրվել էր իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր:

Նմանատիպ նյութեր