6352 դիտում
13:22 17-08-2021
Դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն հանրակրթական նոր չափորոշիչը կյանքի կոչելու գործում
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Վերապատրաստման մասնակիցներին տեսակապի միջոցով ողջունելով՝ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է.
«Նոր չափորոշիչների արդյունավետ ներդրման գործընթացում չափազանց կարևոր է դպրոցի ղեկավար կազմի դերը: Տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն նոր չափորոշիչով նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու, այդ թվում՝ նոր ուսումնական պլանները, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանները և մնացած բովանդակային բարեփոխումները հաջողությամբ կիրառելու գործում»:
Նա համագործակցության համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին, մասնավորապես, ԲՏՃՄ (բնագիտամաթեմատիկական և գիտատեխնիկական) առարկաների վերապատրաստումն իրականացնող «Այբ» կրթական հիմնադրամին, որն ամռան ամիսներին ակտիվ աշխատել է՝ ապահովելով վերապատրաստումների դինամիկ և անխափան ընթացքը։ Փոխնախարարը նշել է, որ առջևում շարունակական աշխատանք է սպասվում, ուստի կարևոր է առավելագույնս ներգրավված լինել և հետադարձ կապի միջոցով նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը։
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը հանդիպման ընթացքում ասել է, որ վերապատրաստման այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ դպրոցների տնօրենները և փոխտնօրեններն առաջին անգամ են վերապատրաստվում ուսուցիչների հետ միասին։ Արդյունքում, նրանք դառնալու են հանրակրթության նոր չափորոշչի գործընթացի առաջնորդները, որը սկսվել է Տավուշում և հետագայում տարածվելու է ամբողջ հանրապետությունով։
Դպրոցների ղեկավար կազմերի վերապատրաստման ծրագիրը հիմնված է արդյունավետ առաջնորդության միջազգային փորձի վրա և նպատակ ունի աջակցելու դպրոցների տնօրեններին և փոխտնօրեններին՝ իրենց դպրոցներում արդյունավետ կերպով առաջնորդելու բարեփոխումների գործընթացը և հանրակրթության պետական նոր չափորոշիչների ներդրումը։
Զարգացման ծրագրի շրջանակներում մասնակիցները տեսական և գործնական աշխատանքների միջոցով ուսումնասիրել են իրենց ամենօրյա աշխատանքում կարևոր նշանակություն ունեցող այնպիսի թեմաներ, որոնք են դպրոցի բարելավմանը և արդյունքների գնահատմանն ուղղված տեսլականի և ռազմավարության մշակումը, դասավանդման և ուսումնառության առաջնորդումը, համակարգային փոփոխությունների առաջնորդումը, ծնողների և համայնքի հետ համագործակցության ծավալում, թիմերի առաջնորդումը, արդյունավետ հաղորդակցությունը, ինքնազարգացումը և ուրիշների զարգացմանը նպաստող գործունեության ծավալումը:
Վերապատրաստման ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրը կազմված է եռօրյա դեմ առ դեմ հանդիպումներից։ Գործընթացը կուղղորդվի մենթորության խմբային հանդիպումներով ու քննարկումներով և կտևի մինչև 2022 թ․ մայիս ամիսը։
Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերապատրաստումներն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերային ծրագրի՝ «Եվրամիությունը հանուն նորարարության» նախաձեռնության շրջանակում:

Նմանատիպ նյութեր
25277 դիտում
10:38 06-09-2018
Դպրոցների տնօրեններն անհանգիստ են. ելքեր են փնտրում․ «Փաստ»
1594 դիտում
15:12 18-03-2019
Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
2207 դիտում
09:17 10-07-2021
Թիրախում հիմա էլ դպրոցների տնօրեններն են․ «Փաստ»
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»