163156 դիտում
20:47 19-08-2021
Գյումրիում հայտնաբերվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին. նա ձերբակալվել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սպարտակ Ղուկասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի հատկանիշներով։
Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Ս. Ղուկասյանը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը միջադեպ էր տեղի ունեցել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ու նրա որդու մասնակցությամբ։ Այս անգամ միջադեպը կապված էր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության տեսուչներից մեկին սպառնալու հետ։
Ըստ, ոստիկանությունում նախապատրաստված նյութերի, միջադեպին մասնակցություն էր ունեցել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը նախորդ օրը՝ երեկոյան ժամը 23.00-23.15-ի սահմաններում, 3-4 տղամարդու հետ այցելել էր Գյումրու Հակոբյան փողոցի տներից մեկը, թակել է տան դարպասը, ներս մտել բակ ու հրելով թոշակառու տանտիրուհուն, ասել՝ «էս տանը մի հատ «մուսր» տեսուչ կա ապրող, ով իմ վրայով բան է գրել, պիտի տեսնեմ իրեն»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
14320 դիտում
12:24 01-08-2014
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանրահայտ որդին` Սպարտակ Ղուկասյանը, պարզվել է, որ անմեղ է
12467 դիտում
14:26 19-09-2014
Արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել է «բեսպրեդել» հաստատել