34360 դիտում
21:23 20-08-2021
Տավուշի մարզում վթարի է ենթարկվել «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ի՝ շուկայի զարգացման պատասխանատուն. բախվել են Opel-ն ու ГАЗ 31029-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Աղասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Opel Vectra մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Մուրադխանյանի վարած ԳԱԶ 31029 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 64-ամյա Շ. Է-ն և 33-ամյա Ս. Է-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Սարիբեկյանը աշխատում է «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
55218 դիտում
13:58 29-01-2020
Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Volkswagen-ն ու 2 ГАЗ 31029-ները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ