211652_close_icon
views-count60994 դիտում article-date 22:51 20-08-2021

Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, դատարանի դահլիճից ազատ արձակեցին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես խափանման միջոց Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին երկամասյա կալանքի վերցնելու։

Դատարանը, սակայն մերժել է, ու Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ դատարանից ազատ է արձակվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էին բերման ենթարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ քրեական պատմություններով հայտնի Սպարտակ Ղուկասյանին։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի հատկանիշներով։

Ինչպես տեղեկացել էինք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Ս. Ղուկասյանը Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել էր։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր