211652_close_icon
views-count1437 դիտում article-date 13:03 21-08-2021

ՉԺՀ ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայտնում է ԱԳՆ-ն։ Ուղերձում ասվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Ուրախությամբ տեղեկացա ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Ձեր նշանակման մասին, ինչի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ:

Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:

Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում:

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր