211652_close_icon
views-count2441 դիտում article-date 23:16 23-08-2021

10 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում

Բոսնիա Հերցեգովանիայում անցկացվեց բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունը: Մրցողների թվում էին Հայաստանի 17 ներկայացուցիչներ: Նրանց կեսից ավելին դարձավ մեդալակիր: Մեր փոքրիկների օգտին գրանցվեց երկու առաջին, երեք երկրորդ և հինգ երրորդ մրցանակ:

Թիմային  պայքարում  Հայաստանի պատվիրակները  ճանաչվեցին երրորդը:

Մեր բռնցքամարտիկներին  մրցավայր էին ուղեկցել մարզիչներ Արթուր Մելքումյանը, Արմեն Բաղդասարյանը և Հովհաննես Շարբաթյանը:

Նմանատիպ նյութեր