211652_close_icon
views-count2273 դիտում article-date 23:34 24-08-2021

Արդեն քանի օր է՝ մեկ ջուրն են կտրում, մեկ՝ լույսը, մեկ՝ հեռախոսակապն է աշխատում խաթարումներով. Սենոր Հասրաթյան

Հերթական հոսանքազրկումից հետո նորից լույս ունեցանք. արդեն քանի օր է, մեկ ջուրն են կտրում, մեկ՝ լույսը, մեկ՝ հեռախոսակապն է աշխատում խաթարումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Մենք էլ ընտանիքով նստած, ծով համբերությամբ նայում ենք մեկ-մեկու և, ասես, ակնկալում արդեն սովորական դարձած հարցի պատասխանը՝ «սա դրսի՞ց է, թե ներսից»:

Եվ այդպես, օրերով ու պարբերաբար, գրեթե, նույն ժամին:

Նստած դեմ-դիմաց, նայում ենք իրար և, ասես, մտածում նույն բանը՝ դրսից լինի, թե ներսից, միևնույն է՝ ապրել ենք, ապրում ենք, ապրելու ենք հենց այստեղ՝ մեր տանը, մեր հողի վրա:

Կարևոր չէ, որ մի քանի րոպե առաջ լույս չունեինք, կարևոր է, որ համբերանքով սպասված լույսը կա»,- գրել է Հասրաթյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր