57935 դիտում
22:06 25-08-2021
Խոշոր ավտովթար Կապանում. «Բոգդան» ավտոբուսի անվահեծանը կոտրվելու հետևանքով, այն բախվել է շինության պատին. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սամվել Ղազարյանը իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծանի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, 15-ամյա Ռաֆայել Ս.-ն, Կապանի բնակիչ, 42-ամյա Տիգրան Գալստյանը, Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Անի Տոնոյանը, Երևանի բնակիչ, 45-ամյա Մհեր Ստեփանյանը, Երևանի բնակիչ, 38-ամյա Եվա Հարությունյանը և Երևանի բնակիչ, 41-ամյա Նորա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:
Օպերաատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վ. Գինոսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)