211652_close_icon
views-count2702 դիտում article-date 16:40 26-08-2021

Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում Գեղարքունիքի մարզպետի պարտականությունները կատարող Նարեկ Մանուկյանի   համապատասխան  որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Եսայանը։

Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության համակարգման վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Զովաբերում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը պայմանավորված է համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի վաղաժամ մահվամբ։

«Խաչիկ Բաղդասարյանը Զովաբեր համայնքի ղեկավար էր ընտրվել 2019 թվականի դեկտեմբերին։ Նա Զովաբերը ղեկավարեց մինչեւ 2021 թվականի օգոստոսի 20-ը, մինչեւ իր վաղաժամ ու ցավալի մահը։ Սամվել Եսայանը, ով արդեն նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Զովաբեր համայնքը ղեկավարել է 2012-2019 թվականներին։ Զովաբերում համայնքի ղեկավարի ընտրությունը կնշանակվի օրենքով սահմանված կարգով»,- իրավիճակը ներկայացրեց Վանիկ Հարությունյանը։

Նմանատիպ նյութեր