211652_close_icon
views-count3031 դիտում article-date 21:56 26-08-2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Ստամբուլում կայացավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։
 
Վիճակահանության կամոք ձևավորվեցին երկու «մահվան» խմբեր. A և B: Ընդ որում, A խմբի հանդեպ ուշադրությունը կտասնապատկվի, եթե «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Ներկայումս տրանսֆերի շուրջ ակտիվ բանակցություններ են ընթանում, և եթե գործարքը կայանա, ապա մենք կդառնանք Մեսի - Ռոնալդու դիմակայության հերթական սերիայի ականատեսը:

A խումբ․ «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա)։

B խումբ․ «Աթլետիկո» (Իսպանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Միլան» (Իտալիա)։

C խումբ․ «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա)։

D խումբ․ «Ինտեր» (Իտալիա), «Ռեալ» (Իսպանիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Շերիֆ» (Մոլդովա):

E խումբ․ «Բավարիա» (Գերմանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա)։

F խումբ․ «Վիլյառեալ» (Իսպանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ատալանտա» (Իտալիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)։

G խումբ․ «Լիլ» (Ֆրանսիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)։

H խումբ․ «Չելսի» (Անգլիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Զենիթ» (Ռուսաստան), «Մալմե» (Շվեդիա)։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա 2022.թ մայիսի 28-ին՝ Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:
 
 

Նմանատիպ նյութեր