211652_close_icon
views-count2227 դիտում article-date 22:42 27-08-2021

Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ մրցափուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 26-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երրորդ՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:

Մրցափուլի մասնակիցները, բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին` ստուգողական կետերում նշումներ կատարելով քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի  է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմնորոշվելու հմտությունները:

«Պրոֆեսիոնալ» մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի՝ «Մարտական պատրաստության համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում», արդյունքների ամփոփումից և համադրումից հետո մրցաձևի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը: Երկրորդ տեղում` Ղազախստանի, երրորդ տեղում` Ռուսաստանի թիմերն են:

Հիշեցնենք, որ «Խաղաղության մարտիկ» մրցույթի առաջին` «Տեր և տիկին» մրցաձևում նույնպես լավագույն արդյունք է գրանցել Հայաստանի թիմը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր