211652_close_icon
views-count1917 դիտում article-date 19:54 30-08-2021

Իոաննիսյանը դիմելու է դատարան. «Լրագրողների նկատմամբ աննախադեպ ու անընդունելի բռնություններ են, նման բան Հայաստանում չպետք է լինի». aravot.am

aravot.am-ը գրում է. Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել՝ խորհրդարանում լրագրողների աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ: Թովմասյանը նախ արձանագրեց, որ իրավական առումով լուրջ բացթողում կա:

«Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է ԶԼՄ-ների հավատարմագրումը եւ ամրագրված է, որ չպետք է սահմանվեն այնպիսի որոշումներ, որոնք կսահմանափակեն պետական մարմնում հավատարմագրված լրագրողների իրավունքները՝ լուսաբանելու տվյալ մարմնում նիստերը, միջոցառումները, եթե դրանք դռնփակ չեն: Այսինքն, ԱԺ նախագահի այն որոշումը, որով սահմանափակվում են լրագրողների տեղաշարժի եւ այլ իրավունքներ, հակասում է օրենքին:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր