1637 դիտում
12:27 31-08-2021
Շրջիկ առևտրի կետերում ՀԴՄ-ի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանը. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։
Սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։
Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի վրա պարտավոր են տպագրել ապրանքի անվանումը, ծառայության անվանումը, կոդը, գնված ապրանքի քանակը, չափման միավորը և այլն։
Հարկ վճարողը հսկիչ դրամարկղային մեքենան շրջիկ գրանցելու համար պետք է օգտվի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից, որտեղ նրա կողմից պետք է նշվի ՀԴՄ-ի տեղադրման հասցեն, ավտոմեքենայի մակնիշը, նաև ավտոմեքենայի պետհամարանիշը։ Որպես գործունեության հասցե համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում է տվյալ ՀՎՀՀ-ի իրավաբանական հասցեն։
Շրջիկ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանն ու կնվազեցնի իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3371 դիտում
15:07 23-05-2018
Կանխիկ գործարքների դեպքում ՊԵԿ-ը սպառողներին հորդորում է ստուգել ՀԴՄ-ների հավաստիությունը
1853 դիտում
17:27 23-06-2021
Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը՝ օնլայն առևտրի խթանման միջոց. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
625 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
919 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով