4706 դիտում
17:30 31-08-2021
Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով
Tert.am-ը գրում է. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Այս մասին նա ասել է հայ գործընկերոջ հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո:
Այնոամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է: Կոչ ենք անում ադրբեջանական կողմին ազատ արձակել բոլորին առանց նախապայմանների: Դա նշանակալի միջոց կլիներ այն վստահության հաստատման համար, որի կարիքն այս պահին կա: Դա կարևոր հումանիտար քայլ կլիներ»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից որպես պատասխան քայլ ականապատման քարտեզների տրամադրումը:

Նմանատիպ նյութեր
1724 դիտում
21:43 30-12-2021
ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին
1207 դիտում
13:13 22-02-2023
«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով