211652_close_icon
views-count2416 դիտում article-date 17:29 01-09-2021

««Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է ու դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը». Արթուր Վանեցյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախում գտնվող ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ:

Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ հետևում են Հայաստանի խորհրդարանի անցուդարձին ու ափսոսանք է հայտնել Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալման կապակցությամբ:

Դավիթ Գալստյանը ներկայացրել է Արցախի բնակչությանը մտահոգող հիմնախնդիրները, խոսել է 2 խորհրդարանների ընդդիմադիր ուժերի փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին:

«Մեր համագործակցությունը մշտական է լինելու»,-պատասխան խոսքում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա շեշտել է, որ հետամուտ են լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, օկուպացված տարածքների վերադարձի հարցում: ««Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է ու դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր