211652_close_icon
views-count23506 դիտում article-date 20:57 03-09-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Kia Forte-ն ու Lexus-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 56-ամյա Կարեն Մանուկյանի վարած Lexus GS 350 մակնիշի  90 QQ 999 համարանիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Արման Ղասաբյանի վարած Kia Forte մակնիշի 96 GA 001համարանիշի  ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների  արդյունքում հնարավոր է  եղել խուսափել խցանումից և այլ վթարներից, քանի որ եղել են դեպքեր, երբ հետաքրքրասեր վարորդները կայանում են ավտոմեքենաները դեպքի վայրում, ինչն էլ դառնում է մեկ այլ վթարի պատճառ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Երևանի գնդի պարեկային ծառայության  3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր