26410 դիտում
10:49 05-09-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford-ը բախվել է ապառաժ քարեր տեղափոխող КамАЗ-ի հետնամասին. կա վիրավոր. ժամանել են տարածքի ոստիկանապետը, ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 61-ամյա Ռաֆիկ Մ.-ն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել է Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Վանուշ Վ.-ի վարած КамАЗ մակնիշի ապառաժ քարեր տեղափոխող ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդ Ռաֆիկ Մ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+