5547 դիտում
13:50 05-09-2021
Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում:
«Մենք ուզում ենք ամուր ու պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ թալիբները ցանկանում են Գերմանիայից ու այլ երկրներից ֆինանսական աջակցություն ու հումանիտար օգնություն ստանալ, ինչպես նաև համագործակցել առողջապահության, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում:
Գերմանիան Քաբուլում իր դեսպանատունը փակել է թալիբների՝ իշխանության գալուց անմիջապես հետո:
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
11:11 28-09-2019
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
1183 դիտում
19:55 04-01-2024
2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի հետ. ԱԳՆ խոսնակ
1369 դիտում
11:06 05-01-2024
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ
Այս բաժնից
1096 դիտում
16:54 17-11-2024
Հայտնի է՝ երբ կկայանա Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը
1195 դիտում
16:09 17-11-2024
Կարևոր է ՀՀ Սահմանադրության մեջ վերջ դնել Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին. Ալիև
1051 դիտում
15:36 17-11-2024
Իրաքում երեք զինվոր է զոհվել մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից